News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ ֆրակցիայի քարտուղար Արթուր Հովհաննիսյանին իշխանական որոշ պատգամավորներ «իշխանության Գեբելս» մականունն են տվել։ Տեղեկատվական եւ քարոզչական կեղծիքների տարածման ծանր բեռը դրված է Հովհաննիսյանի ուսերին, նա ե՛ւ իդեոլոգն է, ե՛ւ դրանք իրացնողը: Երբեմն իր գրած տեքստերն է բաժանում պատգամավորներին, որ նրանք հրապարակեն: Այսինքն՝ ՔՊ-ի քարոզչական տեխնոլոգիաների «կնքահայրն» է՝ մեր օրերի Գեբելսը:

ՔՊ-ականները մասնավոր զրույցներում չեն թաքցնում, որ երբեմն միտումնավոր ստեր են տարածում, բայց դա անում են հարկադրված, քանի որ կուսակցության քաղտեխնոլոգներն ասում են, որ նույն սուտը պետք է այնքան կրկնել, որ բոլորը, անգամ սուտ ասողը հավատա իր ասածին: Այսպես ասած` տեղեկատվական աղբի մեծ քանակն ի վերջո կարող է վերածվել որակի՝ համոզելով հնարավորինս մեծ թվով մարդկանց:

Նշենք, որ երեկ ՔՊ-ական ակտիվ դերակատարները «հիբրիդային պատերազմի» գրառումներ էին անում` ակնհայտորեն մեկ կենտրոնից հրահանգված: Իսկ ՔՊ-ի Գեբելսը` Արթուր Հովհաննիսյանը, մարդկանց կոչ էր անում՝ չտրվել «մանիպուլյատիվ ու կեղծ լուրերին, որոնք հիմնականում կառավարվում են դրսից եւ նպատակ ունեն, օգտագործելով մեր հույզերը, երկրում անկայունություն հրահրել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Քեֆ ենք անում, քեֆ ենք անում. իշխանությունն Ամանորին է պատրաստվում
Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը՝ էստեղ մի հատ ցըմփ...
«Հրապարակ». Ավետիք Չալաբյանին կրկին կկալանավորե՞ն
Դեկտեմբերի 5-ի դատական նիստում Չալաբյանի պաշտպանները հանդես կգան պաշտպանական ճառով...
«Փաստ». Առաջարկվում է տարկետման համար տեղեկանքների ներկայացման ժամկետը երկարացնել. նախագիծ
12-րդ կետով սահմանվում է, որ տրված տարկետման ժամկետի ընթացքում ուսումնառությունը դադարեցվելու...
«Հրապարակ». Ռուսական «շպիոն» կառավարությունո՞ւմ. պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը
Բանն այն է, որ վերջին ամիսներին մինչ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ցուցադրաբար մերժում են ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ...
«Հրապարակ». Ռուսական «շպիոն» կառավարությունո՞ւմ. պահանջում են Վահե Ղազարյանի հրաժարականը
Իշխանական շրջանակներից տեղեկացանք, որ Փաշինյանը դիմադրում է այս պահանջին, քանի որ Վահե Ղազարյան...
«Ժողովուրդ». «ՀայաՔվե»-ի նախաձեռնությունը կքննարկվի դեկտեմբերի 4-ին. ինչ է սպասվում
Ամիսներ շարունակ կալանավայրում անցկացրած Ավետիք Չալաբյանի դեմ այս քրեական գործը, ինչպես հետո պիտի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ