News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Անհնար է չնկատել այն հակամարդկային, գազանաբարո վայրագությունը, որ այս օրերին դրսևորում են խաղաղ ցուցարարների դեմ, այսպես կոչված, ոստիկանները, հատկապես՝ կարմիր ու սև բերետակիրները: Փաստացի փաշինյանական ոստիկանության այդ ներկայացուցիչները Երևանում են անմարդկային վարք դրսևորում հայ մարդկանց նկատմամբ, իսկ Արցախում հայության կոտորած են իրականացնում ադրբեջանական թուրքերը:

Նման գազանությունները, այն էլ՝ անզեն, բողոքի ու անհնազանդության խաղաղ ակցիա իրականացնող հայ մարդկանց նկատմամբ, այն էլ՝ կանանց ու աղջիկների, երիտասարդների ու պատանիների, տարեցների նկատմամբ, ոչ մի արդարացում չպետք է ունենա: Նույնիսկ բացատրություն էլ դժվար է գտնել, անգամ այն պարագայում, երբ բազմաթիվ տուժածներ, ականատեսներ վկայում են, թե «բերետակիր» ոստիկանները անբնականորեն ոչ ադեկվատ վիճակում են: Ինչո՞ւ, ինչի՞ արդյունքում, թող հենց իրավապահները պարզեն: Գուցե ոչ հիմա, հետո...

Կարճ ժամանակ անց: Իսկ հիմա արձանագրենք, որ դժվար է ինչ-որ ադեկվատ, մարդու ուղեղի մեջ տեղավորվող բացատրություն տալ, թե ինչու են 10-15 հոգով հարձակվում ու հոշոտում հայ քաղաքացուն: Ընկած երիտասարդին 7-8 հոգով քացահարում են, 15-16 տարեկան պատանյակին, որը չի դիմադրում, նպատակային շնչահեղձ են անում, հարվածում են իրենց ոչ մի կերպ չխանգարող կնոջը: Ո՞վ են նրանք: Սոցցանցերում արդեն իսկ հայ մարդիկ դրանց կնքել են տարբեր անուններով, նրանց նկարները տարածում են:

Իհարկե, հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանն ընդամենը նրանց կրկնակի կամ եռակի պարգևավճար է խոստացել: Հնարավոր են այլ պատճառներ, շատ պատճառներ: Բայց դրանցից ոչ մեկը չի օգնելու, որ նրանք իրենց ծնողների, կանանց ու երեխաների աչքերի մեջ նայեն, հայ մարդու աչքերի մեջ նայեն: Այն, որ ցուցարարների, անհնազանդության ակցիաների մասնակիցներին հոշոտելու, ծեծելու, միտումնավոր ծանր վնասվածքներ պատճառելու հրաման նրանց տրվել է ուղղակիորեն Նիկոլ Փաշինյանի ու նրա ՆԳ նախարարի կողմից, նույնիսկ ենթադրել պետք չէ:

Փաշինյանն ինքը փաստացի իր «լայվերից» մեկով բացահայտ հրահանգ տվեց՝ կոշտ արձագանքելու: Սակայն կան տեղեկություններ, որ մանր «աբիժնիկության» հանգվույն՝ ներքին կարգով նաև ցուցակային հրահանգ է տրվել, թե հատկապես ում թիրախավորեն, ում բերման ենթարկեն, ում առավել շատ վնասվածք հասցնեն:

Հակառակ դեպքում, առնվազն տասնյակ ոստիկաններ արդեն իսկ պիտի պատասխանատվության ենթարկվեին, ոչ թե ոստիկանապետի կողմից գոհունակության անհասկանալի տոնայնությամբ խրախուսվեին, թե բա՝ ապրեք, ձեր ցավը տանեմ... Ի դեպ, մի հարց էլ, այսպես կոչված, մարդու իրավունքների հարցերով զբաղվողներին՝ էս ո՞ւր եք»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինձ ուղիղ ասվել է՝ «պետք է գնաս, եւ մեր մարդը պետք է լինի քաղաքապետ», բայց հո իրենց ուզելով չի. Արկադի Թամազյան
Ոչ մի իրավական հիմք չկա իմ նկատմամբ իմպիչմենթի գործընթաց սկսելու համար…
2024-ին նոր արտահերթ ընտրությունների թեման է շրջանառվում. Դա պլանավորված վտանգավոր նոր սցենարի մասին է խոսում. Զաքարյան
Չի կարելի Նիկոլի վարչապետությամբ թույլ տալ նոր արտահերթ ընտրություններ, դա ծանր հարված է լինելու Հայաստանի ինքնիշխանությանն ու ապագային...
Ցոլակ Ակոպյանն ազատ է արձակվել. փաստաբան
Հիշեցնենք` երեկ դատախազությունը հայտնեց, որ Ակոպյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել իր լիազորությունների շրջանակից դուրս…
«Իրավունք». Գագիկ Մելքոնյանը ունի բազմաթիվ բիզնեսներ  ոչ միայն Հայաստանում, այլ, ինչպես նաեւ պարզվեց,  ՌԴ-ում
Նիկոլը ղժղժում է, թե  հայոց բանակը նախկինների օրոք թալանվել է, այդ թալանողների շարքում չի՞ եղել գեներալ Գագիկ Մելքոնյանը…
«Իրավունք». Գագիկ Մելքոնյանը ունի բազմաթիվ բիզնեսներ  ոչ միայն Հայաստանում, այլ, ինչպես նաեւ պարզվեց,  ՌԴ-ում
Նիկոլը ղժղժում է, թե  հայոց բանակը նախկինների օրոք թալանվել է, այդ թալանողների շարքում չի՞ եղել գեներալ Գագիկ Մելքոնյանը…
«Ժողովուրդ». Քաղաքապետարանը 32 մլն դրամի դրոշ կտեղադրի
Փողոցների, հրապարակների եւ այգիների կահավորում» ծրագրով նախատեսվել է 593 մլն դրամ, որի մեջ ներառվում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ