News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Շվեյցարիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին, ով ներկայացնում է Վաշինգտոնի շահերը Թեհրանում, ի նշան բողոքի ԱՄՆ-ի և Պարսից ծոցում արաբական պետությունների համագործակցության խորհրդի կողմից առաջադրված «անհիմն» մեղադրանքների դեմ, հաղորդում է Mehr-ը։

Իրանի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ հինգշաբթի օրը կանչվել է Շվեյցարիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը և «խիստ բողոք և դատապարտում» է արտահայտվել երեքշաբթի Նյու Յորքում ԱՄՆ- Պարսից ծոցում արաբական պետությունների համագործակցության խորհուրդ նախարարական հանդիպման արդյունքներով հրապարակված համատեղ հայտարարության և ԱՄՆ սադրիչ գործողությունների առնչությամբ:

Նախարարությունը վերահաստատել է Իրանի վճռականությունը՝ «պահպանելու իր տարածքային ամբողջականությունը, պաշտպանելու իր անվտանգությունն ու շահերը ԱՄՆ կառավարության կողմից ծովային անվտանգության և առևտրային նավագնացության հետ կապված ցանկացած սպառնալիքից»:

«Իրանը կձեռնարկի անհրաժեշտ ռազմավարություններ այս առնչությամբ՝ իր ազգային շահերն ապահովելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Իրանի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ հիմնվելով տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման հարցում իր իմաստուն մոտեցման վրա՝ Իրանը երբեք թույլ չի տա ԱՄՆ-ին թալանել տարածաշրջանային ակտիվներն ու ռեսուրսները՝ շարունակելով իր իրանաֆոբ քաղաքականությունը։ Շվեյցարիայի բանագնացը վստահեցրել է, որ Իրանի ուղերձը կփոխանցի ամերիկացի պաշտոնյաներին, ասվում է հայտարարության մեջ։

Միացյալ Նահանգների և Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի համատեղ հայտարարության մեջ վերահաստատվել է Իրանին՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ լիարժեք համագործակցության կոչը:

Նրանք մեղադրել են Իրանին անօդաչու թռչող սարքերի և այլ վտանգավոր զենքերի տարածման մեջ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանի անվտանգության համար, և կոչ են արել Թեհրանին դադարեցնել իր գործունեությունը այս ուղղությամբ։

Իրանցի պաշտոնյաները բազմիցս զգուշացրել են, որ երկիրը չի վարանի ուժեղացնել իր ռազմական կարողությունները, որոնք ամբողջությամբ նախատեսված են պաշտպանության համար, նշում է լրատվամիջոցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ