News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանության ստացած ու բաշխած աստղաբաշխական պարգեւավճարները այլեւս որեւէ մեկի համար նորություն չեն ու զարմանալի էլ չեն, սակայն բանից պարզվում է, որ իրավական համակարգն էլ չի զիջում ոչ միայն պարգեւավճարների քանակով, այլեւ հիմնավորումներով:

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը բազմաթիվ բողոքներ է ստանում, որ սեպտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության ողջ համակարգը ստացել է պարգեւավճարներ, յուրաքանչյուրը՝ մոտավորապես 120.000 դրամ, սակայն Ոստիկանության այն աշխատակիցները, որոնք գործուղված են եղել ՀՀ ոստիկանական ակադեմիա՝ վերապատրաստման, պարեկային ծառայության դասընթացների եւ այլն, չեն ստացել պարգեւավճարներ, առանց հիմնավորման:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել ՀՀ ոստիկանության հետ՝ պարզելու՝ ինչ հիմնավորմամբ եւ ընտրությամբ են ոստիկանության աշխատակիցների մի մասը ստացել պարգեւավճարներ, մի մասը՝ ոչ: Օրեր անց միայն Ոստիկանությունից մեզ ոչ թե ներկայացրին հարցի պատասխանները, այլ խնդրեցին 30 օր՝ տեղեկություն տրամադրելու համար հավելյալ աշխատանք կատարելու համար: Այսինքն՝ ոստիկանական համակարգը 30 օրվա ընթացքում հազիվ պետք է կարողանա «մտածել» հիմքերը անարդարացիորեն բաժանված պարգեւավճարների համար:

«Ժողովուրդ» օրաթերթը կհրապարակի այն հիմնավորումները, որը կներկայացնի ՀՀ ոստիկանութունը՝ որպես բացատրություն: Բայց ակնհայտ է, որ խրախուսվել են յուրային ոստիկանները, «պատժվել»՝ օտարները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինձ ուղիղ ասվել է՝ «պետք է գնաս, եւ մեր մարդը պետք է լինի քաղաքապետ», բայց հո իրենց ուզելով չի. Արկադի Թամազյան
Ոչ մի իրավական հիմք չկա իմ նկատմամբ իմպիչմենթի գործընթաց սկսելու համար…
2024-ին նոր արտահերթ ընտրությունների թեման է շրջանառվում. Դա պլանավորված վտանգավոր նոր սցենարի մասին է խոսում. Զաքարյան
Չի կարելի Նիկոլի վարչապետությամբ թույլ տալ նոր արտահերթ ընտրություններ, դա ծանր հարված է լինելու Հայաստանի ինքնիշխանությանն ու ապագային...
Ցոլակ Ակոպյանն ազատ է արձակվել. փաստաբան
Հիշեցնենք` երեկ դատախազությունը հայտնեց, որ Ակոպյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել իր լիազորությունների շրջանակից դուրս…
«Իրավունք». Գագիկ Մելքոնյանը ունի բազմաթիվ բիզնեսներ  ոչ միայն Հայաստանում, այլ, ինչպես նաեւ պարզվեց,  ՌԴ-ում
Նիկոլը ղժղժում է, թե  հայոց բանակը նախկինների օրոք թալանվել է, այդ թալանողների շարքում չի՞ եղել գեներալ Գագիկ Մելքոնյանը…
«Իրավունք». Գագիկ Մելքոնյանը ունի բազմաթիվ բիզնեսներ  ոչ միայն Հայաստանում, այլ, ինչպես նաեւ պարզվեց,  ՌԴ-ում
Նիկոլը ղժղժում է, թե  հայոց բանակը նախկինների օրոք թալանվել է, այդ թալանողների շարքում չի՞ եղել գեներալ Գագիկ Մելքոնյանը…
«Ժողովուրդ». Քաղաքապետարանը 32 մլն դրամի դրոշ կտեղադրի
Փողոցների, հրապարակների եւ այգիների կահավորում» ծրագրով նախատեսվել է 593 մլն դրամ, որի մեջ ներառվում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ