News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում հումանիտար աղետ է եւ սով: Մեզ պատմեցին, որ մեծ թվով մարդիկ 3 օր է՝ ցամաք հացի երես չեն տեսել, հազարավոր մարդիկ գիշերում են բաց երկնքի տակ՝ անձրեւին ու ցրտին դիմակայելով։ Քաղաքի ապաստարաններում ու պետական գերատեսչությունների նկուղներում տեղ ու դադար չկա։ Ընտանիքները կիսված են, իրարից լուր չունեն: Սակայն մարդկանց սովից ու ցրտից առավել ճնշում է անորոշության զգացումը՝ չգիտեն ինչ է լինելու իրենց հետ։

Պետական ապարատը, կարելի է ասել, պարալիզված է, բնակիչներին հուզող հարցերին իշխանությունը պատասխաններ չունի, իրենք էլ չգիտեն իրենց գլխին գալիքը, արցախցիները կառավարության շենքի մոտ երբեմն հանդիպող պաշտոնյաներից պահանջում են, որ թշնամու հետ բանակցելիս ներկայացնեն բազմաթիվ արցախցիների կամքը, որ իրենք չեն ուզում ինտեգրվել Ադրբեջանին, իրենց Արցախը լքելու հնարավորություն տրվի, սակայն պաշտոնյաներն անհաղորդ լսում ու հեռանում են։

Պատմում են, որ ամենածանրը Մարտունու շրջանից տեղահանվածների վիճակն է` չեն ցանկանում վերադառնալ իրենց տները, նրանք այնպիսի դժոխքի միջով են անցել, որ պատրաստ են ամեն ինչի, միայն թե նորից ադրբեջանցի զինյալների հետ չառարեսվեն։ Չնայած Եվլախում նախօրեին կայացած հանդիպմանը քննարկվել են հումանիտար հարցեր, ինչպես նաեւ՝ հոսանքի խնդրի կարգավորման հարցը, սակայն երեկվա դրությամբ հոսանքը չէին միացրել:

Պայմանավորվել են նաեւ, որ ադրբեջանական զորախմբերը կվերադառնան ելման դիրքեր, թույլ տալով տեղահանվածներին՝ վերադառնալ իրենց տները, բայց այդ խոստումն էլ չեն կատարել: Անգամ զոհվածների մարմինները հավաքելու եւ հուղարկավորելու պայմանավորվածությունն ամբողջությամբ չի կատարվել, որովհետեւ զորքը չի վերադարձել ելման դիրքեր, եւ մարդիկ չեն կարողանում գոնե գնալ, իրենց հարազատների դիերը հողին հանձնել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինձ ուղիղ ասվել է՝ «պետք է գնաս, եւ մեր մարդը պետք է լինի քաղաքապետ», բայց հո իրենց ուզելով չի. Արկադի Թամազյան
Ոչ մի իրավական հիմք չկա իմ նկատմամբ իմպիչմենթի գործընթաց սկսելու համար…
2024-ին նոր արտահերթ ընտրությունների թեման է շրջանառվում. Դա պլանավորված վտանգավոր նոր սցենարի մասին է խոսում. Զաքարյան
Չի կարելի Նիկոլի վարչապետությամբ թույլ տալ նոր արտահերթ ընտրություններ, դա ծանր հարված է լինելու Հայաստանի ինքնիշխանությանն ու ապագային...
Ցոլակ Ակոպյանն ազատ է արձակվել. փաստաբան
Հիշեցնենք` երեկ դատախազությունը հայտնեց, որ Ակոպյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել իր լիազորությունների շրջանակից դուրս…
«Իրավունք». Գագիկ Մելքոնյանը ունի բազմաթիվ բիզնեսներ  ոչ միայն Հայաստանում, այլ, ինչպես նաեւ պարզվեց,  ՌԴ-ում
Նիկոլը ղժղժում է, թե  հայոց բանակը նախկինների օրոք թալանվել է, այդ թալանողների շարքում չի՞ եղել գեներալ Գագիկ Մելքոնյանը…
«Իրավունք». Գագիկ Մելքոնյանը ունի բազմաթիվ բիզնեսներ  ոչ միայն Հայաստանում, այլ, ինչպես նաեւ պարզվեց,  ՌԴ-ում
Նիկոլը ղժղժում է, թե  հայոց բանակը նախկինների օրոք թալանվել է, այդ թալանողների շարքում չի՞ եղել գեներալ Գագիկ Մելքոնյանը…
«Ժողովուրդ». Քաղաքապետարանը 32 մլն դրամի դրոշ կտեղադրի
Փողոցների, հրապարակների եւ այգիների կահավորում» ծրագրով նախատեսվել է 593 մլն դրամ, որի մեջ ներառվում...
Ամենաշատ