News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 07
USD
403.1
EUR
434.94
RUB
4.35
Տեսնել լրահոսը

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է, որ հոկտեմբերի 11-13-ը կայցելի Մոսկվա և այցի ընթացքում էներգետիկ հարցերը կքննարկի ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հետ։

«Ես կայցելեմ Մոսկվա հոկտեմբերի 11-ից 13-ը Ռուսաստանի էներգետիկայի շաբաթվան մասնակցելու համար»,- ասել է Սիյարտոն:

Նախարարը նշել է, որ Հունգարիան էներգետիկ համագործակցությունը դիտարկում է որպես Ռուսաստանի հետ իր ներկայիս փոխգործակցության կարևորագույն մաս։

Գործակալության տվյալներով՝ Սիյարտոն ծրագրում է բանակցություններ Նովակի հետ Մոսկվայում՝ էներգետիկ հարցերը քննարկելու համար։

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի փոխանցմամբ՝ Սիյարտոն ավելի վաղ ասել էր, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երաշխավորել է Հունգարիային ռուսական նավթի և գազի շարունակական մատակարարումը։

Նախարարն ընդգծել է, որ Սերգեյ Լավրովից ստացել է երաշխիքների հաստատում, որ մատակարարումները շարունակվելու են պայմանագրերի շրջանակներին համապատասխան։

Մայիսին Սիյարտոն ասել էր, որ Հունգարիան չի կարող աջակցել ԵՄ-ի էմբարգոյին Ռուսաստանից նավթի ներկրման վրա: Նա խոստովանել էր, որ Ռուսաստանի Դաշնությունից նավթի ներկրման ԵՄ էմբարգոյի պայմանները կարող են ոչնչացնել Հունգարիայի տնտեսությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ