News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վերջերս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում քննարկվում է ներքին անարդարության հարցը, թե ինչպես են բաշխվում գործուղումները, որ Լուսինե Բադալյանը եւ Նարեկ Զեյնալյանը դառնում են արտոնյալներ: Նրանք գրեթե ամեն տեղ միասին են մեկնում:

Տեղեկացնենք, որ վերջին գործուղումը սեպտեմբերի 19-25-ն էր, որի մասով որոշումը կայացվել էր օգոստոսի 28-ին: Հայտնի զույգը եւ իրավաբանության հետ կապ չունեցող ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփի Դավոյանը գործուղման էին գնացել Նյու Յորք եւ մասնակցում էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին: Տարօրինակը այս մասնակցության այն է, որ պատգամավորներից որեւէ մեկը արտաքին հարաբերությունների հետ կապ չունի. եւ՛ Լուսինե Բադալյանը, եւ՛ Նարեկ Զեյնալյանը Առողջապահության հանձնաժողովի անդամներ են, իսկ Լուլուի ընկերուհի Արփին, ինչպես նշեցինք, Պետաիրավական հանձնաժողովի անդամ է:

Զարմանալի է, որ որեւէ կապ չունենալով արտաքին կամ անվտանգության ոլորտի հետ՝ որպես պատվիրակություն գործուղվել են ԱՄՆ՝ ՄԱԿ ԱԽ նիստին մասնակցելու: Ընդ որում՝ նրանցից որեւէ մեկը պատշաճ մակարդակի անգլերեն չգիտի անգամ, եւ հասկանալի է, որ բյուջեի հաշվին շրջագայության էին մեկնել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինձ ուղիղ ասվել է՝ «պետք է գնաս, եւ մեր մարդը պետք է լինի քաղաքապետ», բայց հո իրենց ուզելով չի. Արկադի Թամազյան
Ոչ մի իրավական հիմք չկա իմ նկատմամբ իմպիչմենթի գործընթաց սկսելու համար…
2024-ին նոր արտահերթ ընտրությունների թեման է շրջանառվում. Դա պլանավորված վտանգավոր նոր սցենարի մասին է խոսում. Զաքարյան
Չի կարելի Նիկոլի վարչապետությամբ թույլ տալ նոր արտահերթ ընտրություններ, դա ծանր հարված է լինելու Հայաստանի ինքնիշխանությանն ու ապագային...
Ցոլակ Ակոպյանն ազատ է արձակվել. փաստաբան
Հիշեցնենք` երեկ դատախազությունը հայտնեց, որ Ակոպյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել իր լիազորությունների շրջանակից դուրս…
«Իրավունք». Գագիկ Մելքոնյանը ունի բազմաթիվ բիզնեսներ  ոչ միայն Հայաստանում, այլ, ինչպես նաեւ պարզվեց,  ՌԴ-ում
Նիկոլը ղժղժում է, թե  հայոց բանակը նախկինների օրոք թալանվել է, այդ թալանողների շարքում չի՞ եղել գեներալ Գագիկ Մելքոնյանը…
«Իրավունք». Գագիկ Մելքոնյանը ունի բազմաթիվ բիզնեսներ  ոչ միայն Հայաստանում, այլ, ինչպես նաեւ պարզվեց,  ՌԴ-ում
Նիկոլը ղժղժում է, թե  հայոց բանակը նախկինների օրոք թալանվել է, այդ թալանողների շարքում չի՞ եղել գեներալ Գագիկ Մելքոնյանը…
«Ժողովուրդ». Քաղաքապետարանը 32 մլն դրամի դրոշ կտեղադրի
Փողոցների, հրապարակների եւ այգիների կահավորում» ծրագրով նախատեսվել է 593 մլն դրամ, որի մեջ ներառվում...
Ամենաշատ