
Եվրամիությունը Չինաստանից բաժանվելու մտադրություն չունի, բայց պետք է պաշտպանվի, երբ իր բաց լինելը չարաշահվում է, հայտարարել է Եվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը, հայտնում է Reuters-ը։
Անցյալ տարի դաշինքը հասել է Չինաստանի հետ երկկողմ առևտրի ռեկորդային մակարդակի, սակայն այն «շատ անհավասարակշիռ է», շաբաթ օրը Շանհայում Բունդի գագաթնաժողովի ամենամյա համաժողովում ասել է Դոմբրովսկիսը՝ մատնանշելով գրեթե 400 միլիարդ եվրոյի առևտրային դեֆիցիտի մասին:
Որպես օրինակ բերելով դաշինքի առևտրային դեֆիցիտը՝ Դոմբրովսկիսը հավելել է, որ «ԵՄ-ն պետք է պաշտպանվի նաև այն իրավիճակներում, երբ չարաշահվում է իր բաց լինելը»։
«Սա նշանակում է նվազագույնի հասցնել մեր ռազմավարական կախվածությունը մի շարք ռազմավարական ապրանքներից, սակայն ԵՄ տնտեսական ռազմավարությունն ուղղված է ռիսկերի նվազեցմանը, այլ ոչ թե կապերը խզելուն», - ասել է նա:
Դոմբրովսկիսը, ով նաև դաշինքի առևտրի հանձնակատարն է, քառօրյա այցով գտնվում է Չինաստանում։
Այն երկիր ժամանեց ընդամենը մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ կուսումնասիրի պատժիչ մաքսատուրքերը՝ պաշտպանելու եվրոպական արտադրողներին չինական ավելի էժան էլեկտրական մեքենաների ներկրումից, որոնք, ըստ նրա, շահում են պետական սուբսիդիաներից:
ԵՄ-ն իր 400 միլիարդ եվրոյի առևտրային դեֆիցիտի համար մեղադրում է Չինաստանին եվրոպական ընկերությունների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու հմար:
Շուկա մուտք գործելու հազարավոր խոչընդոտները հանգեցրել են նրան, որ առևտրի դեֆիցիտը մարդկության պատմության մեջ ամենաբարձրն է, հինգշաբթի Պեկինում կայացած ֆորումի ժամանակ ափսոսանք է հայտնել Չինաստանում ԵՄ դեսպան Խորխե Տոլեդոն:
Գագաթնաժողովի շրջանակներում Դոմբրովսկիսն ասել է Reuters-ին, որ «զգալի տեխնիկական աշխատանք» է նախորդել չինական էլեկտրական մեքենաների վերաբերյալ ԵՄ հետաքննությանը, և որ նրանք կձգտեն հետաքննությանը ներգրավել ինչպես Չինաստանի իշխանություններին, այնպես էլ արդյունաբերությանը: