News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 12
USD
403.54
EUR
434.77
RUB
4.44
Տեսնել լրահոսը


ՌԴ խաղաղապահները հումանիտար օգնություն են ցուցաբերում Արցախի խաղաղ բնակչությանը, ռուսական խաղաղապահ զորակազմի տրամադրության տակ են գտնվում 826 խաղաղ բնակիչներ, այդ թվում 440 երեխա, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։

«Ռուսական խաղաղապահ զորակազմը մշտական կապ է պահպանում Բաքվի եւ Ստեփանակերտի հետ՝ ուղղված արյունահեղության չթույլատրմանը, անվտանգության ապահովմանը եւ խաղաղ բնակչության հանդեպ հումանիտար իրավունքի պահպանմանը, ինչպես նաեւ ռուական խաղաղապահ զորակազմի անվտանգության ապահովմանը»,- ասված է նախարարության հաղորդագրությունում։

Զինվորականները տեղեկացրել են, որ հումանիտար բեռ են հասցրել Արցախի խաղաղ բնակչությանը։ Նրանց տվյալներով՝ ընդհանուր առմամբ ռուս խաղաղապահների միջոցով Ստեփանակերտ է հասցվել ավելի քան 50 տոննա բեռ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ