News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 09
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Սուդանի բանակի հրամանատար, գեներալ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը BBC-ի հարցազրույցում հայտնել է, որ պատրաստ է բանակցել ապստամբական ուժերի հրամանատարի հետ, որի դեմ պայքարում  է երկրում վերահսկողության համար։

Ալ-Բուրհանն ասել է, որ պատրաստ է հանդիպել Արագ արձագանքման ուժերի (ԱԱՈւ) առաջնորդ Մոհամեդ Համդան Դագլոյի հետ։

Գեներալ Բուրհանը, որը իշխանությունը զավթել էր 2021թ. հեշաշրջման հետեւանքով, հարցազրույց է տվել ВВС-ին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում ելույթից հետո։

«Մենք պատրաստ ենք  բանակցությունների մեջ մտնել,- ասել է նա։- Եթե այդ խռովարար ուժերի ղեկավարությունը ցանկություն ունի խելքի գալ եւ դուրս բերել իր զորքերը բնակելի շրջաններից եւ վերադառնալ իր զորամասերը, այդ ժամանակ մենք կնստենք բանակցությունների սեղանի շուրջ նրանցից ցանկացած հետ... Ամեն անգամ, երբ նա կատարի այն, ինչը համաձայնեցված է Ջիդայում, մենք կնստենք եւ կքննարկենք այդ խնդիրը»։

Երկու գեներալներն առաջ էլ խոսել են հրադադարի մասին, բայց առայժմ դա չի հանգեցրել մարտական գործողություննների որեւէ թուլացման։

Ապրիլից երկրում դաժան ներքին պատերազմ է ընթանում, որի հետեւանքով, ՄԱԿ տվյալներով, զոհվել է ավելի քան 5 հազար մարդ։

ՄԱԿ տվյալներով՝ ավելի քան հինգ մլն մարդիկ ստիպված են եղել հեռանալ իրենց տներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ