News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

«Օֆելյա» մերձարեւադարձային փոթորիկը սաստկացել է Հյուսիսային Կարոլինայի ափերին ուրբաթ ցերեկը ձեւավորվելուց հետո, քամու առավելագույն ուժգնությունը ժամում 70 մղոն է, տեղեկացրել է ABC News-ը։

Փոթորիկների ազգային կենտրոնը հայտարարել է փոթորկին հետեւելու մասին Հյուսիսային Կարոլինայի ափերից մինչեւ Օքրակոկ ծոց։

Նախազգուշացվել է չորս նահանգ՝ Հյուսիսային Կարոլինայից մինչեւ Մերիլենդ։ Նախազգուշացվել է հեղեղումների հավանականության մասին Հյուսիսային Կարոլինաի արեւելյան եւ Վիրջինիայի հարավարեւելյան մասերում, ներառյալ Ռիչմոնդը։ Զգուշացվել են նաեւ Դելավերի եւ Նյու Ջերսիի հարավի բնակիչները։

Վիրջինիայի նահանգապետ Գլեն Յանգկինը արտակարգ դրություն է մտցրել փոթորկից առաջ, որպեսզի մոբիլիզացնի ռեսուրսները։

Ըստ կանխատեսումների՝ «Օֆելյան» ուժեղ քամիներ կբերի, հորդառատ անձրեւներ, հանկարծակի հեղեղումներ մերձափնյա շրջաններում Կարոլինայից մինչեւ Նոր Անգլիայի հարավ։

Անձրեւը, փոթորկոտ քամին կհասնեն Կարոլինայի եւ Միջին Ատլանտյան ափերին ուրբաթ օրվա վերջից մինչեւ շաբաթ։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ