
Եթե ԱՄՆ-ն անկեղծ լինի եւ հետեւի բարի նպատակների, Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերածնունդը հասանելի կդառնա, ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, տեղեկացրել է Tasnim-ը։
Լրագրողների առջեւ ելույթ ունենալով Նյու Յորքում՝ նա հույս է հայտնել, որ 2015թ. կնքված ԳՀՀԾ միջուկային գործարքը կպահպանվի։
«Մենք կարծում ենք, որ եթե ամերիկյան կողմը հրաժարվի պարադոքսալ ձեւերից եւ անկեղծ մտադրությունների դրսեւորումից, ԳՀՀԾ-ին վերադարձը եւ Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը անհասանելի կլինեն»,- ասել է Աբդոլահիանը։
ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում ամերիկկյան վերլուծաբանական կենտրոնների ներկայացուցիչների եւ քաղաքական գործիչների հետ հանդիպումերը նշելով՝ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ ոչ երկիմաստորեն խոսել է ԱՄՆ «ոչ ճիշտ» մոտեցումների մասին Իրանի ազգի եւ ԳՀՀԾ-ի հանդեպ, ինչպես նաեւ Բայդենի վարչակազմի ու նրա նախորդի գործողությունների մասին 2015թ. գործարքի առնչությամբ։
ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցները վերադարձրել է 2018թ., ԳՀՀԾ-ից դուրս գալուց, Իրանի եւ աշխարհի երկրների միջեւ համաձայնագրերից հետո։
ԵՄ-ն կողմնակից է ԱՄՆ պատժամիջոցների գծին Իրանի դեմ այն ժամանակվանից, ինչ Վաշինգտոնը դուրս է եկել գործարքից։