News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
403.05
EUR
438.03
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Վրաստանի իշխանությունները պատրաստ են Հայաստանին եւ Ադրբեջանին ներգրավել կառավարական «Խաղաղ հարեւանության նախաձեռնությունում», որպեսզի վերջապես ամուր խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանի իր ելույթում, տեղեկացրել է «Sputnik Грузия»-ն։

2021թ. վերջին Ղարիբաշվիլին հանդես է եկել «Խաղաղ հարեւանության նախաձեռնությամբ»։ Վարչապետն առաջարկել է հարեւաններին ստեղծել կողմերի միջեւ ոչ պաշտոնական երկխոսության տարածաշրջանային պլատֆորմներ։ 2022թ. հուլիսին տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումը Թբիլիսիում։

«Իմ կառավարության խաղաղ հարեւանության նախաձեռնության հիման վրա մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք մեր հարեւաններին եւ բարեկամներին Հայաստանից եւ Ադրբեջանից ներգրավել այս գործընթացում, որպեսզի վերջապես ամուր խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում»,- ասել է Վրաստանի վարչապետը։

Ինչպես նշել է Ղարիբաշվիլին, Վրաստանը ձեւավորում է բազմաչափ տարածաշրջանային հաբ։

«Վրաստանը  վերածվում է բազմապլան տարածաշրջանային հաբի։ Մեր ֆինանսական հատվածը ստացել է համաշխարհային ճանաչում, եւ մենք ներգրավում ենք միջազգային ներդրողների, ինչը լրացուցիչ կապիտալ է բերում մեր տնտեսություն։ Մենք նաեւ դիտարկում ենք ներդրումները մեր ենթակառուցվածքում՝ որպես կապերի ամրապնդման, լոգիստիկ եւ էներգետիկ սեկտորների հաջող զարգացման  առաջնահերթություն»,- ասել է Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով՝ Վրաստանը դիտարկում է Ասիայի եւ Եվրոպայի միջեւ կարեւորագույն  կապերի հաստատման ռազմավարական տրանսպորտային միջանցքների հարցը։

«Վրաստանի մասնակցությունը միջազգային տարբեր նախաձեռնություններում եւ ենթակառուցվածքային նախագծերում ամրապնդում է մեր կապն ու նպաստում առեւտրի զարգացմանը Սեւծովյան տարածաշրջանում»,- նշել է Ղարիբաշվիլին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ