News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ եվրոպացի այլ ղեկավարների կոչ է արել բացել իրենց նավահանգիստներն այն մարդկանց համար, ովքեր փորձում են փրկվել դժվարություններից եւ աղքատությունից, նա շաբաթ օրը պնդել է այն հարցում, որ աշխարհամասը բախվում է ոչ թե «միգրացիոն արտակարգ դրության», այլ երկարաժամկետ իրականության հետ, որի հետ կառավարությունները պետք է մարդասիրաբար վարվեն, տեղեկացրել է The Associated Press-ը։

Երկրորդ օրն անընդմեջ ֆրանսիական նավահանգստային Մարսել քաղաքում Ֆրանցիսկոսը քննադատել է եվրոպական երկրներին, որոնք փորձել են փակել իրենց դռները միգրանտների առջեւ, եւ փորձել է ամոթանք տալ նրանց։

«Թող մեզ անհանգստացնեն մեր դժբախտ եղբայրների եւ քույրերի պատմությունները, որոնք ինչպես ներգաղթելու, այնպես էլ չներգաղթելու իրավունք ունեն,- ասել է Ֆրանցիսկոսը Մակրոնին եւ մյուսներին Մարսելի կոնֆերանս-կենտրոնում, որտեղ հանդիպում են Միջերկրածովյան տարածաշրջանի կաթոլիկ եպիսկոպոսները։- Լուծումը միայն այն չէ, որ մերժենք, այլ այն, որ ապահովենք, յուրաքանչյուրի հնարավորություններին համապատասխան, բավականաչափ թվով լեգալ եւ կանոնավոր մուտք այդ մարդկանց համար»։

Հռոմի պապի այցը Ֆրանսիայի հարավ տեղի է ունեցել միգրանտների նոր ալիքի  հետ կապված Իտալիայի կառավարության արձագանքի ֆոնին, որն սպառնացել է Թունիսի ծովային շրջափակում կազմակերպել եւ ակտիվացնել հայրենադարձությունը։ Ֆրանսիայի կառավարությունն ուժեղացրել է իր հարավային սահմանի հսկումը, որպեսզի թույլ չտա, որ Իտալիայից միգրանտները հատեն իր սահմանը։

Մակրոնը ողջունել է Ֆրանցիսկոսին Մարսելում եւ օգնել նրան հասնել Ֆարո պալատ։

Այնուհետեւ Մակրոնը եւ Ֆրանցիսկոսը փակ հանդիպում են ունեցել Միջերկրածովի եպիսկոպոսների կոնֆերանսի շրջանակում։ Վատիկանն ընդգծել է, որ Ֆրանցիսկոսի այցը Ֆրանսիա պաշտոնական չէ, այլ ավելի շուտ այց է Մարսել. նա մինչ այդ հրաժարվել էր այցելել գլոբալ կաթոլիկության եվրոպական կենտրոններ, քանի դեռ չի այցելել ոչ մեծ համայնքներ, որտեղ եկեղեցին կամ փոքրամասնություն է կազմում, կամ բախվում է բարդ սոցիալական վիճակների։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ