
Թուրքիայի կենտրոնական մասում տեղի է ունեցել 3,5 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին տեղեկացրել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։
Կենտրոնի տեղեկացմամբ՝ օջախը գտնվել է 3 կիլոմետր խորության վրա։
Ցնցումները զգացվել են Քահրամանմարաշ նահանգից 61 կիլոմետր հյուսիս-արեւմուտք եւ Գյոքսունից 12 կիլոմետր հարավ-արեւմուտք։