News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.54
EUR
434.77
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Լիբանանյան բանակը եւ քաղաքացիական պաշտպանությունը շաբաթ վաղ առավոտյան փրկել են 37 միգրանտի, նրանց նավակը խորտակվել էր հյուսիսային Լիբանանի ափերի մոտ, տեղեկացրել է The Associated Press-ը՝ հղում կատարելով երկրի ԶՈւ-ին։

Բանակը չի տեղեկացրել, թե ուր էին լողում միգրանտները, եւ չի նշել նրանց ազգությունը։

Վերջին տարիներին հազարավոր լիբանանցի, սիրիացի եւ պաղեստինցի միգրանտներ փորձել են վտանգավոր ճամփորդություն կատարել Լիբանանից Միջերկրական ծովով՝ ավելի լավ կյանք գտնելու համար Եվրոպայում։ Միգրացիան խորացել է այն ժամանակվանից, երբ 2019թ. հոկտեմբերին սկսվել է  խոշոր տնտեսական ճգնաժամը երկրում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ