News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Նիգերում իշխանությունը զավթած ռազմական կառավարությունը Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին մեղադրել է ՄԱԿ համաշխարհային առաջնորդների ամենամյա հանդիպմանը արեւմտաաֆրիկյան ազգի լիարժեք մասնակցությանը «խանգարելու» մեջ, Ֆրանսիային՝ Նիգերի նախկին գաղութարարին ու նրա դաշնակիցներին հանդարտեցնելու նպատակով, տեղեկացրել է The Associated Press-ը։

Խունտայի ներկայացուցչի ելույթը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում թույլ չտալու որոշումը կարող է «խափանել մեր երկրում ճգնաժամի դադարեցման ցանկացած ջանք», ասել է գնդապետ Ամադու Աբդռամանեն, որը Նիգերի նախագահ Մոհամեդ Բազումին իշխանազրկած սպաների ներկայացուցիչն է։

Խունտան ցանկանում էր, որ Նիգերի նախկին դեսպանը ՄԱԿ-ում՝ Բաքարի Յաու Սանգարեն, որը արտգործնախարար է նշանակվել հեղաշրջումից հետո, ելույթ ունենար իր անունից Գլխավոր վեհաժողովում։

Բայց Բաքարին մասնակցության լիազորություններ չի ստացել այն բանից հետո, երբ Նիգերի տապալված կառավարության արտաքին գործերի նախարարը նամակ է ուղարկել ՄԱԿ, որով «տեղեկացրել է Բաքարիի լիազորությունների դադարեցման մասին ՄԱԿ-ում», տեղեկացրել է ՄԱԿ գլավոր քարտուղարի մամուլի քարտուղար Սթեֆան Դյուժարիկը։

Խունտայի ներկայացուցիչը մեղադրել է նախկին նախարար Հասումի Մասուդուին «պետական դավաճանության» մեջ։ Աբդռամանեն մեղադրել է նաեւ ECOWAS արեւմտաաֆրիկյան տարածաշրջանային դաշինքին միջամտության մեջ։

Խունտան քաղաքացիական անձանց նշանակել է վարչապետի եւ որոշ այլ պաշտոններում անցումային կառավարության կազմում, որը, նրա խոսքով, կարող է իշխանությունում մնալ երեք տարի, բայց ECOWAS-ը եւ օտարերկրյա տերությունները, ինչպիսին է Ֆրանսիան, նախկինի պես Բազումին են ճանաչում Նիգերի օրինական նախագահ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ