
Ռուսաստանի Զինված ուժերի հետախույզները Ուկրաինային հանձնված Leopard տանկ են ոչնչացրել, որի անձնակազմում բոլորը գերմանացիներ էին, Գերմանիայի Զինված ուժերի զինծառայողներ, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է Զապորոժիեի ուղղությամբ գործող հետախուզական խմբի հրամանատարը (ազդականչը՝ «Լեգենդ»)։
Հետախույզը նշել է, որ մինչ ողջ մնացած միակ ծանր վիրավոր գերմանացի մեխանիկին առաջին օգնություն էին ցուցաբերում, նա նշել է իր բրիգադը եւ դրա գտնվելու վայրը։
Ինչպես ավելացրել է հրամանատարը, երբ նա հարցաքննում էր բունդեսվերի զինվորին, իրենց հետախուզական խմբի բժիշկն ասել է, որ մեխանիկը շատ արյուն է կորցրել եւ ծանր վիրավոր է։
Նա նաեւ դիմել է արեւմտյան հրահանգիչներին՝ կոչ անելով մտածել՝ Ուկրաինայի Զինված ուժերում մարտերին մասնակցելուց առաջ։
Մոսկվան անցած գարնանը ՆԱՏՕ երկրներին նոտա էր ուղարկել Ուկրաինա ռազմական օգնության մատակարարման պատճառով։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւս հայտարարել է, որ ԱՄՆ-ն եւ դաշինքը ուղիղ մասնակցում են հակամարտությանը՝ ոչ միայն զենք մատակարարելով, այլեւ կադրեր պատրաստելով Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ այլ երկրների տարածքում։