
Իրանի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Համիդ Վահեդին հայտնել է, որ Իրանի ռազմաօդային ուժերը շուտով հայրենական արտադրության «Kowsar» կործանիչների էսկադրիլիա կունենան։
«Ալ Վալիդ» (H3) գործողության ընթացքում օդ է բարձրացել ավելի քան 300 ինքնաթիռ, որոնցից 140-ը մտել է Իրաքի օդային տարածք եւ խոցել նախատեսված թիրախները։ Բացի այդ, գործողության ընթացքում ռազմաօդային ուժերի ռազմական ինքնաթիռները երեք անգամ վերալիցքավորվել են, որպեսզի հասնեն Իրաքի արեւմուտքի ամենահեռավոր տեղերը»,- ասել է նա։
Իրանի ՌՕՈւ հրամանատարի խոսքով՝ գործողության ընթացքում բաասական վարչակարգը հողի վրա կորցրել է ավելի քան 60 ինքնաթիռ։
Վահեդին նշել է, որ «մինչեւ հեղափոխությունը» իրենք ինքնաթիռների հասանելիություն չեն ունեցել, եւ իրենց տեխնիկական աշխատանքը սահմանափակել է պահեստամասեր փոխելով, «բայց այսօր ռազմաօդային ուժերում եւ այլ ստորաբաժանումներում մենք մտել ենք ինքնաթիռների արտադրության փուլ»։
«Ստեղծվել է (հայրենական արտադրության) «Saeqeh» ինքնաթիռների էսկադրիլիա, եւ դա շատ լավ ինքնաթիռ է։ Այժմ «Kowsar» ինքնաթիռն է որպես ռեակտիվ գիշատիչ եւ ռմբակոծիչ գտնվում ավարտման փուլում, ապագայում այդ ինքնաթիռների էսկադրիլիան կհամալրի բանակային ՌՕՈւ-ն»,- ասել է նա։