Արցախի Հանրային Հեռուստատեսությունը հրապարակել է ռեպորտաժ, որտեղ արցախցի տեղահանված երեխաները պատմում են՝ ինչպես են դպրոցից կարողացել փախչել ապաստարաններ:
«Դպրոցում ինչքան խոխա կար, տարան պադվալը, որ խոխոցը բան չպատահեր»,- պատմում է տարհանված երեխաներից մեկը:
Ստեփանակերտում ապրող երեխաներն էլ, ինչպես տեղահնված աշակերտները, դպրոց չեն հաճախում: Առանց սննդի, էլեկտրականության, տարրական պայմանների ու կրթության մնացած երեխաները պատմում են հարձակման օրն իրենց տեսածի զգացածի մասին, մեծահասակները՝ չպարզվող անորոշության:
Նշենք, որ տարհանված երեխաները տարբեր համայնքերի բնակիչներ են:
Մանրամասները՝ տեսանյութում: