
Վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանում ձերբակալվել են 9 քաղաքական եւ հասարակական ակտիվիստներ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Նրանց մեծ մասը պատժվել է սոցիալական ցանցերում Ղարաբաղում կառավարության ռազմական գործողությունները քննադատելու համար։
Ձերբակալվածները կարծում են, որ Ղարաբաղում գործողությունները կապված են տարածաշրջանում Ռուսաստանի կողմից արհեստականորեն ստեղծված լարվածության հետ։
Նրանցից ոմանք բողոքում էին պատերազմի դեմ։
Ձերբակալվածներից մի քանիսին դատապարտել են 30 օրվա ազատազրկման 535.1 հոդվածով (ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելը)»,-նշում են լրատվամիջոցները։
Ադրբեջանցի նախկին դիվանագետ Էմին Իբրահիմովին, ով 30 օր է ստացել, տեղափոխել են գլխավոր դատախազության քրեական հետապնդման վարչություն:
Նա իր փաստաբանին ասել է, որ իրեն այդ գրասենյակ են բերել առանց կոշիկի։
Դատախազությունում նրան մեղադրել են «ահաբեկչությանն աջակցելու» մեջ ՝ սոցիալական ցանցում հրապարակումների պատճառով։