
Սոմալիի կենտրոնական Բելեդվեյն քաղաքի անցակետում ականապատ բեռնատար է պայթել, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 10 մարդ, ավերվել են մոտակա շենքերը, հաղորդում է Reuters-ը։
Դեռեւս հայտնի չէ, թե ով է պատասխանատու, սակայն իսլամիստական Աշ-Շաբաբ խմբավորումը հաճախ է պայթյուններ իրականացնում երկրում:
Ոստիկանության սպա Ահմեդ Ադենն ասել է, որ զոհերի թվում հինգ ոստիկան կա, որոնք կրակ են բացել բեռնատարի վրա։