Գյումրիում եւ Վանաձորում նույնպես իրազեկման ակցիաներ են անցկացվել:
Քաղաքացիները շրջել են փողոցներում, իրազեկել վաղվա հանրահավաքի մասին եւ կոչ արել անպայման մասնակցել:
Նրանք վանկարկել են՝ «Նիկոլ դավաճան, Նիկոլ մահաբեր», քաղաքացիներին կոչ արել միանալ իրենց եւ պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որպեսզի փրկեն Հայաստանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ իրազեկման ակցիա է տեղի ունեցել Երեւանում:
Նշենք, որ նախօրեին հանրահավաքի ժամանակ «Մայր Հայաստան» դաշինքի և Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ վաղը բողոքի գործողությունները կշարունակվեն, իսկ կիրակի օրը 18։00-ին՝ կրկին հանրահավաք տեղի կունենա, որտեղ կամփոփվեն արված քայլերը, կներկայացվեն հետագա գործողությունները:
Հիշեցնենք՝ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ից առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան։