
Հայաստանում ԱՄՆ դեսպանը Կոռնիձորում է: Այս մասին հայտնում է news.5tv.am-ը:
Տեսանյութից երեւում է, որ դեսպանը ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի, Սյունիքի մարզպետի հետ Կոռնիձորից հեռադիտակով հետեւում են Հակարիի ադրբեջանական ապօրինի անցակետին:
Կադրում երեւում են Հայաստանից ուղարկված հումանիտար օգնության բեռնատարները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի (դեմոկրատ, Միչիգան նահանգ) գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը այցելել է Հայաստան, նախատեսվում է նրանց այցը Սյունիքի մարզ: