Ժամը 18:00-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն։
Նշենք, որ այսօր գնացքի վագոնը դուրս էր եկել ռելսերից, ուղեւորներին տարհանել էին: