News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը


Լեռնային Ղարաբաղի իրավիճակը մտահոգություն է առաջացնում, Կոռնիձորում հայտարարել է ամերիկացի սենատոր Գարի Փիթերսը:

«Կարծում եմ՝ միջազգային իրազեկման անհրաժեշտություն կա։ Մարդիկ խուճապի մեջ են։ Աշխարհը պետք է իմանա, թե ինչ է կատարվում այնտեղ։ Մենք Ադրբեջանի կառավարությունից լսում ենք, որ անհանգստանալու կարիք չկա, եւ եթե այդ պնդումը համապատասխանում է իրականությանը, նշանակում է, որ միջազգային դիտորդները կարող են մուտք գործել, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին»,-նշել է նա։

Սենատորի խոսքով՝ ինքը խոսել է բազմաթիվ մարդկանց հետ, ովքեր խիստ մտահոգված են իրենց ընտանիքների եւ հարազատների համար:

«Նրանք ամիսներ շարունակ տառապում են այդ շրջափակման պատճառով։ Սննդամթերքի, բժշկական պարագաների, վառելիքի պակաս կա։ Իրավիճակը ծայրահեղ ծանր է։ Ես այս ամենի մասին կպատմեմ ԱՄՆ իմ գործընկերներին, որպեսզի մենք ջանքեր գործադրենք ԼՂ միջազգային դիտորդների մուտքի համար եւ տեսնենք, թե իրականում ինչ է կատարվում, եւ  օգնենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակիչները արժանանան հարգանքի եւ արժանապատիվ վերաբերմունքի»,-եզրափակել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ