Երևանում մայրերը մանկասայլակներով երեխաների հետ ճանապարհ են փակում, իրազեկման ակցիաները շարունակվում են:
Ակցիայի մասնակիցները փողոցներ են փակում, իրազեկում վաղվա հանրահավաքի մասին:
Նշենք, որ նախօրեին հանրահավաքի ժամանակ «Մայր Հայաստան» դաշինքի և Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ բողոքի գործողությունները կշարունակվեն, իսկ կիրակի օրը 18։00-ին՝ կրկին հանրահավաք տեղի կունենա, որտեղ կամփոփվեն արված քայլերը, կներկայացվեն հետագա գործողությունները:
Հիշեցնենք՝ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ից առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան։