
Կարմիր խաչն այսօր՝ սեպտեմբերի 23–ին, 17 վիրավորի է տեղափոխել Ստեփանակերտ։ NEWS.am–ի տեղեկություններով վիրավորները մայրաքաղաքի հիվանդանոց են տեղափոխվել շրջափակման մեջ գտնվող Մարտակերտից։
Այս տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակին։ Մեր հարցին՝ ճի՞շտ է արդյոք տեղեկությունը, որ 17 վիրավոր է դուրս բերվել Մարտակերտից՝ ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին պատասխանեց. «Այո, 17 վիրավոր է տեղափոխվել»։
Ավելի ուշ Զառա Ամատունին հայտնել էր, որ այսօր Ստեփանակերտ է տեղափոխվել ոչ միայն 17 վիրավոր, այլև 30 մարմին:
Հիշեցնենք, որ նախօրեին էլ Կարմիր Խաչը 9 վիրավորի էր տեղափոխել Մարտունուց Ստեփանակերտ։