News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը


Ինչպես մենք տարիներով զգուշացնում էինք՝ սա լինելու է հայկական Սրեբրենիցան, հայկական Կրաինան, ինչը եղավ։ Մենք զգուշացնում էինք, որ միջազգային հանրությունը չի խառնվելու, չի օգնի մեզ, մենք չենք կարող հույս դնել նրանց վրա։ Դա էլ չլսեցին։ Այս մասին NEWS.am-ին տված հայրցազրույցում ասաց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։

«Սարսափելի իրավիճակ է։ Ոչ մի ժողովրդի պատմության մեջ չի եղել նախադեպ, երբ երկրի ղեկավարը ասում է, որ իմ ժողովրդի բնաջնջումն իմ խնդիրը չէ»,- ասաց նա։ 

Խաչիկյանի կարծիքով՝ արցախցիների մեծ մասը կցանկանա գալ Հայաստան․ «Այժմ մենք ունենք այդ հումանիտար ճգնաժամը, պետք է մարդկանց այդտեղից դուրս հանենք։ Կարծում եմ՝ մեծ մասը կցանկանա գալ Հայաստան, այնտեղ չի մնա։ Մարդիկ այսօր հուղարկավորում են իրենց ամուսիններին, եղբայրներին, և չգիտեն, կվերադառնան արդյոք, թե ոչ։ Սա կատաստրոֆա է, որի մասին մենք 5 տարի զգուշացնում էինք, որ չի կարելի տապալել դիվանագիտությունը, այսպես կառավարել երկիրը, բերել փորձ, կրություն չունեցող մարդկանց»։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ քաղաքագետն ասաց․«Նիկոլ Փաշինյանն ինչ ասում է՝ ստացվում է հակառակը, կխնդրեի՝ նա չխոսեր արցախցիների մասին, որովհետև չգիտեմ՝ էլ ինչ դժբախտություն է գալու նրանց գլխին։ Կցանկանայի տեսնել՝ նա իր ընտանիքը կուղարկե՞ր ապրելու Ալիևի անձնագրով, որ ցանկացած ժամանակ ադրբեջանական ոստիկանները կարողանային դուռը ջարդել և մտնել նրանց տուն և մեղադրել ահաբեկիչ լինելու մեջ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ