News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 01
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Մարսելում մոտ կես ժամ տեւած հանդիպման ժամանակ քննարկել են միգրացիայի հարցերը, ինչպես նաեւ Ուկրաինայում, Աֆրիկայում եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությանը։

Թեեւ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը միգրացիոն ճգնաժամի համատեքստում դատապարտել է եվրոպացի քաղաքական գործիչների անտարբերությունը՝ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը նշել է, որ «Ֆրանսիան ամաչելու ոչինչ չունի, քանի որ նա հյուրընկալության եւ ինտեգրման երկիր է»։

Նախագահն ու քահանայապետը զրույցի ընթացքում անդրադարձել են նաեւ էվթանազիայի մասին օրինագծին, որը Ֆրանսիայի կառավարությունը պետք է ներկայացնի առաջիկա շաբաթներին:

Ֆրանցիսկոս Պապը Մարսել կատարած այցն ավարտել է « Վելոդրոմ» մարզադաշտում պատարագով, որին ներկա է եղել Մակրոնը կնոջ՝ Բրիջիթի հետ։ 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ