Այժմ Բրյուսելն իր միջնորդական ծառայությունները պարտադրում է Ադրբեջանին եւ Հայաստանին՝ Վաշինգտոնի հետ ապակայունացում բերելով Հարավային Կովկաս։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ։
«Այժմ, երբ Երեւանի և Բաքվի ղեկավարները կարգավորել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի, վստահության ամրապնդման ժամանակը։ Ռուս խաղաղապահներն ամեն կերպ կնպաստեն դրան»,-ասել է Լավրովը։