News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ներքին գործերի նախարարը հաստատել է, որ ցանկանում է վերահսկողություն հաստատել Լեհաստանի եւ Չեխիայի հետ սահմաններին, որպեսզի կանխի ԵՄ-ից դուրս հազարավոր անօրինական միգրանտների մուտքն այդ երկու երկրների միջոցով Գերմանիա, հաղորդում է Notes from Poland-ը:

Քանի որ բոլոր երեք երկրները Շենգենյան ազատ տեղաշարժի գոտու մաս են կազմում, ներկայումս սահմանային ստուգումներ չեն իրականացվում: Սակայն ԵՄ կանոնների համաձայն՝ սահմանային վերահսկողությունը կարող է ժամանակավորապես սահմանվել առանձին անդամ պետությունների կողմից որպես ծայրահեղ միջոց բացառիկ իրավիճակներում։

Գերմանիայի Բրանդենբուրգ եւ Սաքսոնիա երկրամասերը, որոնք սահմանակից են Լեհաստանին եւ Չեխիային, կոչ են անում վերադարձնել վերահսկողությունը այդ երկրներով անօրինական միգրանտների հոսքի պատճառով: Բայց Բեռլինը մինչ այժմ դիմադրում էր նման քայլին՝ փոխարենը ձգտելով ակտիվացնել համագործակցությունը Վարշավայի եւ Պրահայի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ