News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը


Հայաստանում կա ոչ կառավարական կազմակերպությունների հզորագույն լոբբի, որոնք փորձում են խաթարել Ռուսաստանի ազդեցությունը երկրում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Փաստ է, որ Հայաստանում, ինչպես եւ ընդհանրապես նախկին Խորհրդային Միության մի շարք այլ երկրներում կա հզորագույն լոբբի՝ ի դեմս ստեղծված, այդ թվում նաեւ արեւմտյան շատ հիմնադրամների, ոչ կառավարական կազմակերպությունների մի շերտի, որոնք առաջ են տանում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների շահերը, իսկ այդ շահերը կայանում են նրանում, որ այնտեղ խարխլվի Ռուսաստանի ազդեցությունը։ Նման կազմակերպություններն այնտեղ շատ են»,-ասել է Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Նման կազմակերպություններն այնտեղ շատ են։ Եվ այդ ամենը դրսեւորվում էր նախկին հուզումների ժամանակ, երբ պարոն Փաշինյանը դեմ էր նախկին կառավարությանը եւ արդարություն էր պահանջում»,-ասել է Լավրովը։

«Մենք դրան վերաբերվում ենք որպես արհեստականորեն սրվող կրքերի։ Մենք գիտենք, թե ով է շահագրգռված դրանում եւ ով է ղեկավարում այն: Ցավոք, հայկական ղեկավարությունը պարբերաբար յուղ է լցնում կրակի վրա»,-հավելել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ