
Լևոն Քոչարյանի ձերբակալման դեմ ներկայացված բողոքը մակագրվել է Մասիս Մելքոնյանին: Այս մասին հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը:
Դատական նիստը տեղի կունենա այսօր ժամը 22:00-ին:
Նշենք, որ նախօրեին ակցիայի ժամանակ բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկված Լեւոն Քոչարյանին ավելի ուշ ձերբակալել էին: Լեւոն Քոչարյանը վնասվածքներ էր ստացել:
Փաստաբանը հայտնել է, որ Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ներկայացվել է 4 կարմիր բերետի ձերբակալելու միջնորդություն: