
ԼՂ-ում մեր խաղաղապահներն օգնում են Ղարաբաղի ներկայացուցիչների եւ ադրբեջանցի պաշտոնյաների միջեւ շփումներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Նրանք հանդիպել են նախօրեին, հանդիպում են, իմ կարծիքով, այսօր եւս մեկ անգամ։ Մեր խաղաղապահներն այնտեղ ներկա են ՝ ելնելով այն հանգամանքից, որ նրանց դերը կարեւոր է վստահության ամրապնդման համար, որպեսզի ղարաբաղցիները հատկապես առաջին շրջանում իրենց ապահով զգան։ Թե որքան ժամանակ կպահանջվի, որքան խաղաղապահներ են անհրաժեշտ դրա համար, դա հարց է, որը տեղում է լուծվում»,-ասել է նա։