News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը


Երևանում և մարզերում իշխանության հեռացման պահանջով բողոքի ակցիաները այսօր նույնպես շարունակվեցին։

Օրվա ավարտին քաղաքացիները հավաքվեցին կառաարության շենքի մոտ եւ պահնաջեցին հումանիտար միջանցք բացել խաղաղ բնակիչների համար:

Իրազեկման երթեր տեղի ունեցան Գյումրիում, Վանաձորում եւ Կապանում:

Ազգային կոմիտեն հայտնում է, որ վաղը՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 18։00-ին, հանրահավաք է նախատեսված Հանրապետության հրապարակում։ 

Նշենք, որ նախօրեին հանրահավաքի ժամանակ  «Մայր Հայաստան» դաշինքի և Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ այսօր բողոքի գործողությունները կշարունակվեն, իսկ կիրակի օրը 18։00-ին՝ կրկին հանրահավաք տեղի կունենա, որտեղ կամփոփվեն արված քայլերը, կներկայացվեն հետագա գործողությունները:

Հիշեցնենք՝ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 22-ից առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ