
Դանիերենում պաշտոնապես չկա «կարիերիստ» տերմինի արական համարժեքը կամ «ֆինանսիստ»-ի իգական համարժեքը։
Սակայն mand (տղամարդ), kvinde (կին) եւ person (պերսոնա) վերջացող բոլոր հիմնաբառերի մանրակրկիտ վերլուծությունից հետո շուտով karrieremand (կարիերիստ) եւ finanskvinde (կին ֆինանսիստ) տերմինները, ինչպես նաեւ գենդերային չեզոք շատ նոր տերմիններ պաշտոնապես կհամալրեն Դանիայի ուղղագրական բառարանը՝ Retskrivningsordbogen-ը, գրում է Guardian-ը:
12 տարվա ընթացքում իր առաջին ակնարկում Dansk Sprognævn-ը (Դանիական լեզվի խորհուրդ) սկսել է պատրաստել նոր հրատարակություն, որը վերաբերում է գենդերային հավասարությանը եւ բառերն ու նկարագրությունները դարձնում է ավելի «գենդերային չեզոք եւ պակաս կարծրատիպային»։ Խորհուրդը նաեւ վերլուծել է նա եւ այն դերանունների օգտագործումը:
Ֆինանսիստը՝ «finansmand»-ը, այժմ ունի նաեւ իգական համարժեք՝ «finanskvinde» տեսքով: Իսկ թրեյդերի համարժեքը՝՝ «handelsmand»-ը, այժմ միացել է «handelskvinde»-ին, որը կարող է թարգմանվել որպես «կին-թրեյդեր»։