News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 08:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 04:00-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.82⁰ և արևելյան երկայնության 44.88⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան՝ Թբիլիսի քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

 Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: 

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ