
Ամերիկյան Boeing ընկերությունը դիտարկում է Հնդկաստանի ռազմածովային ուժերի համար վեց ծովային հսկողության P-8I ինքնաթիռի պատվերը, գրում է Hindustan Times-ը՝ վկայակոչելով Boeing-ի ներկայացուցչին։
Այս ուղղությամբ այժմ բանակցություններ են ընթանում։
Հնդկաստանի ՌԾՈՒ-ի տրամադրության տակ Boeing-ի արտադրության տասներկու P-8I ինքնաթիռ կա: 2009 թվականի հունվարի 1-ին ստորագրվել է 3,9 միլիարդ ԱՄՆ դոլարի պայմանագիր ութ P-8I-ի և ևս չորս օպցիոնի վերաբերյալ: Այդպիսով, Հնդկաստանը դարձավ նման ինքնաթիռների առաջին օտարերկրյա պատվիրատուն:
P-8I-ը Boeing 737-800 կոմերցիոն ինքնաթիռի ռազմական ածանցյալն է և Հնդկաստանում սկսել է կիրառվել 2013 թվականից՝ դառնալով Հնդկաստանի ռազմածովային նավատորմի անբաժանելի մասը: Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, P-8I-ը նախատեսված է ծովում տեղեկատվության հավաքագրման, հսկողության և հետախուզման, հականավային պայքարի, արտակարգ իրավիճակներում տուժածների օգնության և մարդասիրական առաքելությունների համար: Բացի Հնդկաստանից, ինքնաթիռը շահագործում են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Հարավային Կորեան և Գերմանիան։