Արցախցիների առաջին խումբը՝ մոտ 30 հոգի արդեն ժամանել է Սյունիք: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը՝ նշելով, որ առաջին խմբին արդեն դիմավորել են:

380819639_704478505047911_5126265157876507349_n.jpg (65 KB)

Նա հայտնեց, որ մարզպետի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է Արցախից տեղափոխվածների խնդիրներով:

382230256_704478561714572_8480402883109289199_n.jpg (79 KB)

Հարցին, թե որտե՞ղ են պատրաստվում տեղավորել քաղաքացիներին, Բալյանն ասաց՝ ամեն տեղ, որտեղ՝ հնարավոր կլինի, ե՛ւ գյուղերում ե՛ւ քաղաքներում:

Լուսանկարները՝ Սիվիլնեթի: