News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 05
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ներկայիս նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին հայտարարել է, որ կազմակերպությունը խորը ճգնաժամ է ապրում  Ուկրաինայի հակամարտության պատճառով, տեղեկացնում  է ՏԱՍՍ-ը։

«Ամենամեծ մարտահրավերը քաղաքական առաջնորդությունն է, քանի որ կազմակերպությունը չի կարող գործել առանց նախագահի», - ասել է նա բրիտանական Financial Times-ին (FT): Պարբերականը նշում է, որ Օսմանիի լիազորությունները  ԵԱՀԿ նախագահի պաշտոնում լրանում են դեկտեմբերին, և նրա իրավահաջորդը պետք է վայելի ԵԱՀԿ բոլոր մասնակից երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, միաձայն աջակցությունը։ Ռուսաստանի Դաշնության իշխանություններն իրենց հերթին, ինչպես նշել է FT-ն, արգելափակել են նոր նախագահի պաշտոնի միակ, Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնայի թեկնածությունը։

Օսմանիի կարծիքով, Ռուսաստանի մոտեցումը կաթվածահար է արել կազմակերպությունը։ Նա ասել է, որ այս իրավիճակում  կարող է առաջարկել երկարաձգել իր պաշտոնավարումը որպես ԵԱՀԿ նախագահ՝ «կազմակերպության փլուզումը կանխելու համար»։ Սակայն, ինչպես ընդգծել է թերթը, դրա համար նույնպես կպահանջվի  Ռուսաստանի Դաշնության հավանությունը։

Միաժամանակ Ցահկնան ընդունել է նաև, որ ԵԱՀԿ-ն ապրում է իր պատմության մեջ ամենամեծ ճգնաժամը։ «Մենք մի քանի տարի չէինք կարողանում համաձայնության գալ բյուջեի շուրջ։ Մենք համաձայնության չենք եկել ԵԱՀԿ ղեկավարության հարցում. Մենք 2024 թվականի համար նախագահ չենք ընտրել»,- ասել է նա։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ