News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 05
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանը չի ծրագրում միջուկային զենք ստեղծել, ուստի ռուսական կողմն ակնկալում է, որ Սաուդյան Արաբիան նույնպես այն չի ունենա, գրում է «Կոմերսանտը»։ Նա ընդգծել է, որ աշխարհում ոչ ոք չի ցանկանում նոր միջուկային երկրների ի հայտ գալը։

Սեպտեմբերի 21-ին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ թագավորությունը «անվտանգության նկատառումներից ելնելով և տարածաշրջանում ուժը հավասարակշռելու համար» ստիպված կլինի միջուկային զենք ձեռք բերել, եթե այդպիսին հայտնվի Իրանում:

«Ես լսել եմ, թե ինչ է ասվել։ Ես սա համարում եմ փաստի հաստատում. ոչ ոք չի ցանկանում, որ մոլորակի վրա հայտնվեն նոր միջուկային պետություններ։ Իրանը բազմիցս հաստատել է, որ իրենք նման մտադրություն չունեն։ Նրանց հոգևոր առաջնորդը նույնիսկ համապատասխան ֆեթվա է արձակել։ Հետևաբար, մենք ելնում ենք նրանից, որ քանի որ նրանք  ռումբ չեն ունենալու, ուրեմն Իրանի հարևաններն այս ճանապարհով գնալու գայթակղություն չեն ունենա»,- ասել է Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արդյունքներին հաջորդած ճեպազրույցում (մեջբերումը ՌԻԱ Նովոստիի):  

2023 թվականի փետրվարի 20-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները եզրակացրել էին, որ Իրանը հասել է ուրանի 84% հարստացման։ Այն ժամանակ Իրանի իշխանությունները հերքել էին դա։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ