
Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության սկզբից ոչնչացվել է 477 ինքնաթիռ, 250 ուղղաթիռ, 7082 անօդաչու թռչող սարք, 438 զենիթահրթիռային համակարգ։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից։
Բացի այդ, ուկրաինական կողմը կորցրել է 12104 տանկ և այլ զրահատեխնիկա, 1155 համազարկային կրակի հրթիռային համակարգերի մարտական մեքենա, 6515 դաշտային հրետանի և ականանետ, ինչպես նաև 13397 միավոր հատուկ ռազմական մեքենա։