News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Գիտնականները գիտեն, որ տարեց հայրերից ծնված երեխաների մոտ աճում է աուտիզմի, շիզոֆրենիայի և երկբևեռ խանգարման զարգացման ռիսկը: Տվյալներ կան նաև սերունդների մտավոր ունակությունների վրա հայրական տարիքի բացասական ազդեցության մասին, որը կարող է դրսևորվել սերնդի մտավոր հետամնացությամբ: Այս մասին գրում է Planet Today-ը։

Մոսկվայի պետական ​​համալսարանի, MIT (ԱՄՆ) և WSU (ԱՄՆ) Ֆիզիկայի և կենսաբանության գիտահետազոտական ​​ինստիտուտի կենսաբանների միջազգային թիմը հետազոտություն է անցկացրել, որը վերլուծել է տարեց տղամարդկանց սեռական բջիջների էպիգենետիկ նշանների տվյալները: Այս նշանները կարող են ազդել ապագա սերունդների առողջության վրա: Հետազոտության շրջանակներում պարզվել է, որ ապագա երեխաների նյարդային համակարգի ձևավորման հետ կապված գեների որոշակի հատվածներում փոփոխություն է տեղի ունենում ԴՆԹ-ի մեթիլացման գործընթացում՝ քիմիական փոփոխություն, որը կարգավորում է այդ գեների ակտիվությունը:

Նախկինում ենթադրվում էր, որ տարիքի հետ սերմնաբջիջների էպիգենետիկայի փոփոխությունները նման են պատահական մուտացիաների: Նման փոփոխությունները անգամ ստացել են «էպիմուտացիաներ» անունը։ Սակայն, այս ուսումնասիրության արդյունքները և փորձարարական տվյալները ցույց են տալիս, որ այդ փոփոխություններն ունեն որոշակի համակարգային բնույթ: Կարևոր է նշել, որ նման փոփոխությունների կենսաբանական դերը լիովին հասկանալի չէ, սակայն, ըստ երևույթին, կաթնասունները կարող են ունենալ հաջորդ սերնդին տարբեր տեղեկություններ փոխանցելու ծրագիր՝ կախված տարիքից: Մոսկվայի պետական ​​համալսարանի ֆիզիկայի և կենսաբանության գիտահետազոտական ​​ինստիտուտի էպիգենետիկ համաճարակաբանության խմբի առաջատար գիտնական Ալեքսանդր Սուվորովն ընդգծում է, որ սպերմատազոիդների էպիգենոմի ձևավորման և ապագա երախաների առողջության վրա դրա ազդեցության մեխանիզմների պարզաբանումը կարող է հնարավորություն տալ ներգործություն ունենալ երեխայի առողջության վրա նույնիսկ մինչև բեղմնավորումը։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ