News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 05
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում աննախադեպ գործադուլը   38 ավտոգործարան է ներառում: Ամերիկյան United Auto Workers (UAW) արհմիությունը հայտարարել է, որ սեպտեմբերի 22-ի կեսօրից 20 նահանգում փակվել է General Motors-ի և Stellantis-ի 35 նոր հարթակ: Ֆորդի գործարաններում ակցիաները չեն շարունակվի, քանի որ ընկերությունը «լրջորեն է տրամադրված պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում»: Գործադուլավորները պահանջում են աշխատավարձի զգալի բարձրացում, նոր արտոնություններ և աշխատանքային շաբաթվա կրճատում, հայտնում է Motor.ru-ն։

UAW նախագահ Շոն Ֆեյնն ընդգծել է, որ Ford-ը զգալի զիջումների է գնացել, իսկ General Motors-ի և Stellantis-ի ներկայացուցիչները դեռ «խելքի չեն եկել և լուրջ առաջարկով չեն նստել բանակցությունների սեղանի շուրջ»։ Ի պատասխան՝ ամերիկյան արհմիությունը դադարեցրել է Chevrolet, Cadillac, GMC, Jeep և RAM մեքենաների պահեստամասերի արտադրությունն ու թողարկումը։

Արհմիության հիմնական պահանջը չորս տարվա ընթացքում աշխատավարձի 40 տոկոսով բարձրացումն է: Բացի այդ, UAW-ը պահանջում է վերացնել դրույքի ձևավորման համակարգը. այժմ, առավելագույն դրույքաչափը ստանալու համար, գործարանի աշխատակիցը պետք է ութ տարի աշխատի նույն տեղում։

Մեկ այլ ուղերձ․ 40-ժամյա աշխատանքային շաբաթից անցում 32-ժամյա-ի՝ պահպանելով աշխատավարձը: UAW-ի պահանջները հիմնված են General Motors-ի, Ford-ի և Stellantis-ի թոփ-մենեջերների աշխատավարձերի բարձրացման   բաց տվյալների վրա. 2019 թվականից ավտոկոնցեռնների ղեկավարները սկսել են ստանալ 40 տոկոսով ավելի:

Սպիտակ տունը ուշադրությամբ հետևում է ավտոարտադրողների ամենախոշոր գործադուլին։ Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները կապ են հաստատել ինչպես UAW-ի, այնպես էլ «Մեծ եռյակի» ավտոարտադրողների ղեկավարների հետ։ Deutsche Bank-ի հաշվարկներով, յուրաքանչյուր ավտոարտադրողի շաբաթական կորուստը կազմում է մինչև 500 միլիոն դոլար:




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ