News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 05
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը

Շվեյցարացի ուսանողների մի խումբ անհավանական հաջողության է հասել՝ սահմանելով էլեկտրական մեքենայի արագացման համաշխարհային ռեկորդ: Մեքենան, որը վարում էր Քեյթ Մագգետին, կանգնած վիճակից մինչև 100 կմ/ժ արագություն է գրանցել մեկ վայրկյանից էլ քիչ ժամանակում։ Ցյուրիխի ETH-ի և Լյուցեռնի համալսարանի ուսանողների մի ամբողջ թիմ՝ միավորված ակադեմիական ավտոսպորտի ակումբում, աշխատել է այս ձեռքբերման վրա: Շտուտգարտի համալսարանի ուսանողների սահմանած նախորդ ռեկորդը գերազանցվել է 30%-ով, հայտնում է Technocult-ը։

Ընդամենը 0,956 վայրկյանում 100 կմ/ժ արագության հասնելը անհավանական բան է թվում. աղջիկ վարորդը  արագաչափի վրա   եռանիշ ցուցանիշ է տեսել՝ շարժվելուց հետո արդեն 12-րդ մետրում: Ինչպե՞ս հնարավոր եղավ հասնել այդքան բարձր արդյունքի 326 ձիաուժ ընդհանուր հզորությամբ 4 էլեկտրական շարժիչ ունեցող թեթև մեքենայով: Ուսանողները հույսը դրել են ոչ թե հզորության, այլ ճանապրհային պատվածքի հետ անվադողերի կցորդման վրա՝  վակուումային օդափոխիչներ օգտագործելով։

Նրանց մոտեցումը ապահովում է անվադողերի լավագույն սեղմում ասֆալտի հետ, նույնիսկ կանգ առած ժամանակ: Անշուշտ, այս մրցավազքում Շտուտգարտի մրցակիցները կփորձեն ռևանշ վերցնել, բայց լավագույն արդյունք ցույց տալու հավանակությունը շատ փոքր է։ Վարորդը, որը մեքենայի  3 գ-ին մոտ նստատեղում արագացում է ունեցել, ռեկորդային անցումը համեմատել է ակնթարթային մեկնարկով սահնակի զառիվայր սահման հետ:




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ