News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պաշտպանության նախարարության հեռանկարային հետազոտական ​​նախագծերի DARPA վարչությունը, General Atomics ընկերության հետ (մասնագիտանում է միջուկային տեխնոլոգիաների ոլորտում մշակումներում) 2020 թվականից զբաղվում է  անօդաչու թռչող սարքերի օգտագործման նոր հայեցակարգի ստեղծմամբ։ Ծրագիրը կոչվում է LongShot, տեղեկացնում է Techkult-ը։

Դրա շրջանակներում նախատեսվում է ստեղծել LongShot հարվածային անօդաչու թռչող սարք, որն արձակվելու է  կրիչից՝ կործանիչից կամ ռմբակոծիչից, ընդ որում  անօդաչու սարքն ինքը հարվածային միջոցների կրող կլինի։ Հասնելով խնդրի իրականացման տեղանք՝ անօդաչու սարքը խոցելու է բացահայտված թիրախները։ Առայժմ խոսքը միայն օդային թիրախների մասին է, սակայն կասկած չկա, որ ժամանակի ընթացքում այն ​​կկարողանա ոչնչացնել ցամաքային օբյեկտները։

Շատ կարևոր է, որ որպես LongShot-ի կրիչներ կօգտագործվեն  4-րդ սերնդի հնացած կործանիչները, որոնք ոչնչացման փոխարեն կդառնան 21-րդ դարի պատերազմների մասնակիցներ։ Թռիչքների փորձարկումների մեկնարկը նախատեսված է 2024 թվականին։ Դրանց նպատակն է գնահատել ԱԹՍ-ների կառավարելիության հիմնական բնութագրերը:




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ