Մարտակերտի բնակչուհին հրաժեշտ է տալիս քաղաքին։ Նա տեսանյութ է հրապարակել քաղաքից և նկարագրում է, թե բնակիչներն ինչ վիճակում են։
«Ժողովուրդը դատարգյուն դառած, քոչերը կապած, կալոն կազմած, լոխ լաց ին իննան։ Սա ի՞նչ է, գիժվեցինք էստեղ, հաջող մեր հարազատ Մարտակերտ, սիրտս դուրս է գալիս»,- ասում է բնակչուհին։
Նշենք, որ Մարտակերտի բնակիչներն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, տեղահանվում և տարվում են Ստեփանակերտ։