News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 05
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը

Իրանի հետախուզության նախարարությունը տեղեկացրել է Թեհրանում 30 միաժամանակյա պայթյունների իրականացման նպատակով դավադրության կանխման և երկրի տարբեր նահանգներում 28 ահաբեկչի ձերբակալման մասին, հաղորդում է ԻՐՆԱ-ն:

 «Վերջին օրերին Թեհրանի, Ալբորզի և Արևմտյան Ադրբեջանի նահանգներում մի շարք միաժամանակյա գործողությունների ընթացքում Իրանի հետախուզական ուժերը գրոհել են բնակելի շենքերում գտնվող ահաբեկիչների մի քանի քնած բջիջների և նրանց խմբերի վրա և ձերբակալել այս ահաբեկչական ցանցի 28 անդամի»,- ասվում է հայտարարության մեջ։ 

Նախարարությունը նաև նշել է, որ ձերբակալված հանցագործները կապված են եղել ԻԳԻԼ ահաբեկչական խմբավորման հետ, իսկ նրանցից ոմանք նախկինում կապված են եղել Սիրիայի կամ Աֆղանստանի, Պակիստանի և Իրաքյան Քրդստանի թաքֆիրների հետ։

Հաղորդվել է նաև, որ բնակելի շենքում ահաբեկիչների խմբի  ձերբակալման գործողություններից մեկի ժամանակ վիրավորվել է հետախուզության երկու աշխատակից։

Ահաբեկիչներից առգրավվել են մեծ քանակությամբ ատրճանակներ, հրացաններ, պայթուցիկ սարքեր և կանխիկ գումար։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ