News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղից 120 հազ․ հայ  կմեկնի Հայաստան, քանի որ չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում և վախենում է էթնիկ զտումներից։ Այս մասին Reuters-ին ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Մեր ժողովուրդը չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում։ 99,9 տոկոսը նախընտրում է լքել պատմական հողերը»,- հայտարարել է Բաբայանը։

«Մեր խեղճ ժողովրդի ճակատագիրը պատմության մեջ կմնա որպես ամոթ ու խայտառակություն հայ ժողովրդի և ողջ քաղաքակիրթ աշխարհի համար»,- ասել է Բաբայանը։ «Նրանք, ովքեր պատասխանատու են մեր ճակատագրի համար, մի օր պետք է պատասխան տան Աստծուն իրենց մեղքերի համար»:

Reuters-ի լրագրողները Հայաստանին սահմանամերձ Կոռնիձոր գյուղի մոտ տեսել են մի քանի խոշոր մեքենաների մուտքը Հայաստան։ Վարորդներից մեկն ասել է, որ իրենք Լեռնային Ղարաբաղից են։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ